Հոկտեմբերի 7-ից հետո Գազայում գրանցվել է մոտ 75 հարձակում առողջապահության ոլորտի վրա, 16 բուժաշխատող զոհվել է, 30-ը՝ վիրավորվել։ Դրա մասին ահազանգել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Ըստ ԱՀԿ ներկայացուցիչ Ռիչարդ Պեպերկորնի՝ 35 հիվանդանոցներից 23-ը դեռ մասամբ գործում են, սակայն վտանգի տակ են: Գազայից հարավ մնացել է միայն ութ հիվանդանոց, որոնք բոլորն էլ մասամբ են գործում:
«Հոկտեմբերի 7-ից հետո Գազայում գրանցվել է 75 հարձակում հիվանդանոցների վրա: Ընդհանուր առմամբ, ծառայողական պարտականությունները կատարելիս մահացել է 16 բուժաշխատող, տուժել՝ 30-ը, վնասվել է շտապօգնության 24 մեքենա, 34 բուժհաստատություն»,- նշել է ԱՀԿ ներկայացուցիչ Ռիչարդ Պեպերկորնը։