Այսօր Կարպիս Փաշոյանը զրուցել է ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանի հետ։
Հիպոթետիկ պատերազմ
Լավ հարց եք տալիս։ Այդ հարցը Տայվո Կլաարին վերջերս տվեցին՝ եթե Ադրբեջանը գնա գործողությունների, ի՞նչ կլինի։ Ասաց՝ հիպոթետիկ հարցեր եկեք չքննարկենք։
— Հիպոթետի՞կ…
-Հիպոթետիկ։ Իրենց համար դա հիպոթետիկ հարց է։ Այսինքն՝ մենք ռեալ ցույց ենք տալիս, գետնի վրա այդ վտանգավոր զարգացումները ցույց ենք տալիս, որ այսօր Ադրբեջանն ու Թուրքիան հսկայական ուժեր կուտակել են հենց Հայաստանի սահմանի երկայնքով, բավական լայնամասշտաբ զորավարժություն են անում F-16-ով, էդ հարցը համարվում ա դեռեւս հիպոթետիկ։ Ու շատ բարդ ա, գիտե՞ք։ Ոմանք մեզ պատրանքն են ստեղծում, որ ինչ-որ բանաձեւեր կկիրառվեն եւ այլն, եւ այլն։
Ես չեմ բացառում բանաձեւերի կիրառում, բայց եվրոպական բյուրոկրատական համակարգը ճանաչելով, մինչեւ էդ բանաձեւը կիրառվի, մենք շատ-շատ ծանր վիճակում կարող ենք հայտնվել։ Էդ փամփուշտները, կներեք, մեր գլխի մեջ են պարպվում, էլի։ Իսկ իրենք էնտեղ նստած հարմարավետ, էդ հարցերը դեռ հիպոթետիկ են․․․