Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի գլխավոր նպատակն ու խնդիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատումն է։
Խորհրդարանի նախագահը նշել է, որ Վրաստանը միշտ եղել է երկիր, որը, չեզոքություն պահպանելով երկու երկրների նկատմամբ, Հայաստանին եւ Ադրբեջանին հնարավորություն է տվել հանդիպելու առարկայական քննարկումների համար:
Անդրադառնալով Վրաստանի դերին՝ Պապուաշվիլին շեշտել է, որ Վրաստանի վարչապետը սերտ հարաբերություններ ունի թե՛ Հայաստանի վարչապետի, թե՛ Ադրբեջանի վարչապետի եւ նախագահի հետ:
«Վրաստանը գրեթե միակ երկիրն է, որի նկատմամբ երկու երկրներն էլ բացարձակ վստահություն ունեն, քանի որ հակամարտության ընթացքում մենք լիակատար չեզոքություն ենք պահպանել»,- ընդգծել է Պապուաշվիլին։