Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ԱՄՆ Ազգային հանրային ռադիոյին (NPR) տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը «Համասին» միայն քաղաքականապես է աջակցում:
Պատասխանելով հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ «Համասին» Իրանի աջակցության մասին լրագրողների հարցին՝ Աբդոլլահիանն ասել է, որ Իրանը երբեք չի աջակցել խաղաղ բնակիչների սպանությանը։
«Մեր համոզմամբ «Համասը» պաղեստինյան ազատագրական շարժում է։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իմ ելույթում ես ասացի, որ նրանք գործում են միջազգային իրավունքին համապատասխան։ Իրանը երբեք չի ողջունել խաղաղ բնակիչների սպանությունները, սակայն մենք քաղաքական աջակցություն ենք ցուցաբերում ազատագրական շարժումների գործունեությանը՝ օկուպացված հողերը ազատագրելու համար»:
Ավելի վաղ «Համասը» որպես ազատագրական շարժում էին բնորոշել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը: