«Համասի» ներկայացուցիչն ասել է, որ շարժումը 5-օրյա հրադադարի դիմաց ազատ կարձակի գերի օտարերկրացիներին, սակայն իսրայելցի զինվորներին չեն ազատի, նրանց կպահեն փոխանակման նպատակով: Տեղեկությունը հայտնել է Financial Times-ը:
Ըստ իսրայելական 12-րդ ալիքի՝ Իսրայելի պաշտոնյաները կարծում են, որ «Համասը» եւ Կատարը լուրջ չեն վերաբերվում պատանդների գործարքի կնքմանը եւ փորձում են մոլորեցնել Իսրայելին՝ հնարավոր համաձայնագրի մասին խոսելով: