ՌԴ պաշտպանության նախարարությունը փոխել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործողության գոտու անվանումը: Ռազմական գերատեսչության տեղեկագրում նշված է «Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական տարածաշրջան»:
Նախկինում ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրերում գործողությունների գոտին կոչվում էր «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի»։ ՌԴ պաշտպանության նախարարության հոկտեմբերի 27-ի տեղեկագրում նշվում է, որ «ճանապարհներին երթեւեկության անվտանգությունն ապահովելու նպատակով Խանքենդի տարածքում տեղադրվել է երկու հենակետ»։