Բեռլինից Երեւան եւ հակառակ ուղղությամբ կիրականացվի ուղիղ չվերթ, որը կմեկնարկի 2024 թվականի մայիսի վերջից: Դրա մասին հայտնել է Գերմանիայում ՀՀ դեսպանությունը։ Նշվում է, որ Eurowings-ի հետ Բեռլինի Ներկայացուցիչների պալատի եւ Եվրոպացի եւ հայ մասնագետների ասոցիացիայի, ինչպես նաեւ ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության քննարկումների արդյունքում որոշվել է Երեւան-Բեռլին-Երեւան թռիչքային ուղին ներառել ամառային չվերթերի ցանկում:
«Սա հնարավորություն կտա Հայաստանին կրկին ավելի տեսանելի դառնալու Բեռլինի եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության համար, իսկ ուղիղ չվերթն, անշուշտ, կամրապնդի տնտեսական եւ սոցիալական կապերը»,- նշված է Գերմանիայում ՀՀ դեսպանության հաղորդագրության մեջ։
Թռիչքներ արդեն կարելի է ամրագրել 2024 թվականի մայիսի 31-ի համար։
Ի դեպ
Երեւան-Բեռլին-Երեւան երթուղով չվերթերն իրականացվում են Երեւանի «Զվարթնոց», Բեռլինի Schoenefeld եւ Tegel, ինչպես նաեւ Բրանդենբուրգի օդանավակայաններից: Երեւանի եւ Բեռլինի միջեւ հեռավորությունը 2711 կմ է։