Ըստ Insider պարբերականի՝ Իլոն Մասկը նախատեսում է մեկ տարի առաջ իր ձեռք բերած X (Twitter) սոցիալական մեդիայի հարթակում ավելացնել ծանոթությունների բաղադրիչ։
Մասկն ասել է, որ ծրագրում է 2024 թվականին ավելացնել ծանոթությունների «լիարժեք» բաղադրիչ՝ միաժամանակ չբացահայտելով «միայնակների» համար մշակվող հավելվածին առնչվող մանրամասները:
Հաղորդվում է, որ Մասկը նաեւ ծրագրում է X-ը օգտագործել որպես բանկային թվային գործիք: Նա նախկինում ասել էր, որ հույս ունի իր սոցիալական ցանցը վերածելու «ամեն ինչի համար» հավելվածի։