Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան կապ է պահպանում Իսրայելի ղեկավարության հետ՝ խաղաղ լուծում փնտրելու համար Գազայում տիրող իրավիճակին առնչվող ազդանշաններ ուղարկելով։ Ըստ նրա՝ եթե Գազան հողին հավասարեցվի, եւ այնտեղից երկու միլիոն մարդիկ դուրս քշվեն, ինչի մասին Իսրայելում ակնարկում են որոշ գործիչներ, դա շատ ու շատ տասնամյակների, եթե ոչ դարերի համար աղետ կստեղծի։
Նա նշել է, որ հակամարտության գոտում անհրաժեշտ են բնակչությանը փրկելու մարդասիրական ծրագրեր:
Ավելի վաղ Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարել էր, որ մտադիր է «մեկընդմիշտ ոչնչացնել «Համասին» աշխարհի երեսից»։