«Ժամանակ»-ը, որ 1908 թվականի հոկտեմբերի 28-ին հիմնադրել են Միսաք եւ Սարգիս Գոչունյան եղբայրները, հայ մամուլի պատմության մեջ ամենաերկարակյաց անընդմեջ հրատարակվող օրաթերթն է։
Այն չի դադարեցրել աշխատանքն անգամ 1915-1923 թվականներին, երբ Օսմանյան կայսրությունում հայերն ապրում էին ամենադժվար ու դժբախտ ժամանակները։
Օրաթերթը մի առանձնահատկություն եւս ունի, դա ընտանեկան ժառանգականությունն է։ Գոչունյան ընտանիքի գրեթե բոլոր անդամները տարբեր ժամանակներում խմբագրել են թերթը կամ մասնակցել խմբագրատան աշխատանքներին։
Ներկայում խմբագիրն Արա Գոչունյանն է, որն այդ պաշտոնը ժառանգել է իր պապից՝ Արա Գոչից։ Նրան ոգեշնչում եւ օգնում են ծնողները՝ Սարգիս եւ Նադիա Գոչունյանները։
«Ժամանակ»-ի հոկտեմբերի 28-ի համարը լույս է տեսել երախտիքի եւ ափսոսանքի միախառն զգացումներ պարունակող կարճ խմբագրականով։
Խմբագիրը շնորհակալություն է հայտնել ընթերցողներին՝ հավատարմության եւ հենարան լինելու համար, միաժամանակ, սակայն, մտահոգ է, որ «համայնքային կեանքէն ներս խօսքը լրիւ արժեզրկուած է»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անէացման ճանապարհին |
«Ալիք Մեդիան» շնորհավորում է «Ժամանակ»-ի տարեդարձն ու մաղթում հարատեւություն։