Չինաստանի եւ Միացյալ Նահանգների իշխանությունները նախապատրաստում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը։
Ըստ Չինաստանի ԱԳՆ-ի՝ կողմերը պայմանավորվել են համատեղ ջանքեր գործադրել Սան Ֆրանցիսկոյում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում երկու երկրների ղեկավարների հանդիպումը կազմակերպելու համար:
Չինացի դիվանագետները, մեկնաբանելով ավելի վաղ Չինաստանի արտգործնախարար Վան Իի եւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հանդիպումը, նշել են, որ զրույցի ընթացքում քննարկվել են միջազգային նշանակության հարցեր, մասնավորապես՝ բարձր մակարդակով շփումների պահպանումը, ինչպես նաեւ մերձավորարեւելյան հակամարտությունը։