Կուրսկի ԱԷԿ-ի դեմ գրոհող ուկրաինական ԱԹՍ-ներից մեկը մխրճվել է ատոմային կայանի միջուկային թափոնների պահեստ․ երկու անօդաչուներ ընկել են կայանի վարչական շենքերի համալիրի վրա։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
ՌԴ ԱԳՆ խոսնակի գնահատմամբ՝ ուկրաինայի զինուժի դրոնները նպատակաուղղված գրոհել են ատոմային էլեկտրակայանը: Նա հավելել է, որ անօդաչու թռչող սարքերի որոշ մասեր արեւմտյան երկրներից են:
Մոսկվան միջազգային հանրությանը, բնապահպաններին եւ բոլոր երկրների իշխանություններին կոչ է արել «համապատասխան գնահատական տալ ահաբեկչության այդ գործողությանը եւ դատապարտել Կիեւի բարբարոսական գործողությունները»: