«Իսրայել, ինչպե՞ս հայտնվեցիր այստեղ: Ինչպե՞ս հասար այստեղ: Դու օկուպանտ ես։ Դու խմբավորում ես, ոչ թե պետություն»,- Ստամբուլում Պաղեստինին աջակցող ցույցի ժամանակ ասել է Էրդողանը:
Նա նշել է նաեւ, թե Գազայի հատվածում տեղի ունեցողի պատասխանատուն Արեւմուտքն է. Գազայի հատվածի ջարդն ամբողջությամբ Արեւմուտքի գործն է:
«Մենք Իսրայելը կհայտարարենք պատերազմական հանցագործ, մենք արդեն աշխատում ենք այս ուղղությամբ»,- ասել է նա: