Իրանի եւ Հայաստանի միջեւ աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությանը նոր թափ հաղորդելու, նորարարական նախաձեռնություններին եւ լավագույն փորձին ծանոթանալու նպատակով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-31-ը Իրանի Իսլամական Հանրապետությունում է։
Այցի շրջանակում ՀՀ եւ Իրանի կառավարությունների միջեւ միջին եւ բարձր որակավորում ունեցող աշխատուժի փոխանակման մասին փոխըմբռնման հուշագիր կստորագրվի, ինչը կխթանի երկկողմ ոլորտային համագործակցությունը:
Հուշագրի ստորագրումը կդյուրացնի նաեւ զբաղվածության ապահովումը, ինչպես նաեւ կնպաստի ապօրինի միգրացիայի կանխմանը։