Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Իրանի աջակցությունը վայելող խմբավորումները թիրախավորում են տարածաշրջանում տեղակայված ամերիկյան զորքերին՝ ԱՄՆ-ում վտանգներ են տեսնում, որ պաղեստինաիսրայելական հակամարտությունը կարող է տարածվել Մերձավոր Արեւելքում։
«Անում ենք մեր հնարավորության սահմաններում ամեն բան՝ զսպելու եւ կանխելու դա»,- ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ Նա հավելել է, որ եթե տարածաշրջանում տեղակայված ԱՄՆ ուժերի վրա հարձակում լինի, ԱՄՆ-ը միանշանակ կպատասխանի։
Ըստ CNN-ի՝ անցյալ շաբաթ ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի արեւելքում Իրանի աջակցությունը վայելող խմբավորումների պատկանող երկու օբյեկտի՝ ի պատասխան տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ուժերի դեմ անօդաչուներով եւ հրթիռներով հարձակումների։