ՀՀ սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Սերգեյ Սմբատյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտնել է, որ դիրիժորը դատախազի վճռով արդարացվել է:
Փաստաբանը հավելել է, որ ՀՀ գլխավոր դատախազության դատախազի որոշմամբ Սերգեյ Սմբատյանի նկատմամբ հարուցված «քրեական հետապնդումը դադարեցվել է մաեստրոյին մեղսագրվող արարքը նրա կողմից կատարված չլինելու հիմքով»:
Գլխավոր դատախազությունից հայտնել են նաեւ, որ Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցին հատկացված տարածքը խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում պետությանը պատճառված վնասի մի մասը՝ 208 միլիոն դրամը, հատուցվել է։
Աս գործի շրջանակում էին կալանավորվել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, նրա հայրը՝ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը։ Ըստ «Ազատության»՝ նույն գործով է անցնում մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը։