Մալթայում Ուկրաինայի առաջարկած խաղաղության բանաձեւի իրագործման վերաբերյալ Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականների երրորդ հանդիպման շրջանակում Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանձնարարությամբ երկկողմանի հանդիպումներ է ունեցել Իտալիայի Հանրապետության, Շվեյցարիայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Ճապոնիայի, Կատարի Պետության, Հայաստանի Հանրապետության եւ Բահրեյնի Թագավորության ղեկավարների, ինչպես նաեւ ներկայացուցիչների խորհրդականների հետ:
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հետ հանդիպմանը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը քննարկել է Հայաստանի եւ Ուկրաինայի ներկա հարաբերությունները։ Նշվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ հոկտեմբերի 5-ին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած առաջին հանդիպման կարեւորությունը: Կողմերը միմյանց շնորհավորել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի կազմում Հայաստանի եւ Ուկրաինայի ընտրվելու կապակցությամբ
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը հաստատել է Հայաստանի հետ համագործակցության ամրապնդման, մասնավորապես՝ եվրաինտեգրման հարցում ուկրաինական կողմի հանձնառությունը։
Արմեն Գրիգորյանը եւ Անդրեյ Երմակը քննարկել են այդ կազմակերպության շրջանակում եւ էներգետիկայի ոլորտում երկու երկրների փոխգործակցության հնարավորությունները։