«Մոդեքս» տնտեսագիտական վերլուծական կենտրոնը հրապարակել է 2023-ի օգոստոսի վերջին ՀՀ վարկային պորտֆելի կառուցվածքն ըստ մարզերի։
2023-ի օգոստոսի վերջի դրությամբ ՀՀ ռեզիդենտներին առեւտրային բանկերի տրամադրած վարկերի ծավալը եղել է 4.1 տրիլիոն դրամ, որից շուրջ 74%-ը կամ 3.1 տրիլիոն դրամը բաժին է ընկնում մայրաքաղաքին։
Երեւանին վարկերի ծավալով հաջորդում են Կոտայքը (5.8%), Արարատը (3.5%) եւ Արմավիրը (3.3%), որտեղ զգալի է հատկապես սպառողական եւ գյուղատնտեսական վարկերի կշիռը։
Վերլուծական կենտրոնի տվյալներով՝ Երեւանում վարկային պորտֆելի 23%-ը հիփոթեքային վարկերն են, 17%-ը՝ սպառողական վարկերը, 13%-ը բաժին է ընկնում առեւտրի, 13%-ը՝ շինարարության, 6%-ը՝ մշակող արդյունաբերության ոլորտներին: