ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը հրապարակել է ԼՂ–ից ՀՀ բռնի տեղահանվածների մասին ՀՀ քննչական կոմիտեի ներկայացրած տվյալները։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան հարկադիր տեղափոխման ժամանակ 14 մարդ խոշտանգվել է, 64–ը՝ զոհվել։
«ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է տվյալներ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման հետեւանքով զոհվածների եւ վիրավորների, նրանց թվում՝ խաղաղ բնակիչների, մասնավորապես՝ երեխաների թվի մասին»,– X–ի իր գրառման մեջ նշել է ՀՀ ԱԳՆ խոսնակը:
«200-ից ավել մարդ սպանվել է, նրանց թվում՝ 9 քաղաքացիական անձ, 3 երեխա: 300-ից ավելին վիրավորվել են, նրանց թվում՝ 231 զինծառայող եւ 80 խաղաղ բնակիչ»,-գրառմանը կից ինֆոգրաֆիկայում ներկայացրել է Անի Բադալյանը։