Գյումրու «Մսի կոմբինատ» ծայրամասային թաղամասում սոցիալական բնակարանների կառուցման նոր ծրագիր է մեկնարկել։ Շուտով գյումրեցի երկու տասնյակ անօթեւան ընտանիքներ քարաշեն բնակարաններում կապրեն:
Ծրագիրն իրագործում է ամերիկյան «Փարոս» հիմնադրամի սոցիալական ծրագրեր իրականացնող «Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպությունը:
Գյումրու համայնքապետարանը հատկացրել է մեկ անավարտ բազմաբնակարան շենք, ամերիկյան «Փարոս» հիմնադրամն էլ կներդնի անհրաժեշտ ֆինանսական միջոցները, կլրակառուցի շենքը՝ որպես սոցիալական բնակարաններ, եւ կառուցումից հետո այն կվերադարձնի համայնքին։
Ըստ պայմանավորվածության՝ առաջին հարկը թողնվելու է ընկերությանը՝ սոցիալ-կրթական եւ արտադրական նպատակներով օգտագործելու համար: