Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը X-ի իր էջում գրել է. «Դեկտեմբերի 12-ին ես մասնակցում էի ընդդեմ ցեղասպանության հանցագործության ֆորումին, երբ լուր ստացա շրջափակման մասին:
10 դժոխային ամիսներից հետո Արցախը ենթարկվեց Ադրբեջանի կողմից ցեղասպանության»։
Նա հավելել է, թե ում են պետք այս ֆորումները եւ երկար ելույթները, եթե միջազգային հանրությունը միշտ չի կարողանում կանխել ցեղասպանությունները։