ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումների եւ դրա ընթացքում կատարված ռազմական հանցագործությունների դեպքերի նախաքննության ընթացքը:
Ռազմական ագրեսիայի հետեւանքով ԼՂ-ում զոհվել են 200-ից ավելի զինծառայող եւ քաղաքացիական անձ։ Շուրջ 12 քաղաքացիական անձ եւ 30 զինծառայող համարվում են անհետ կորած: Առկա են առնվազն 14 անձի խոշտանգման ենթարկելու դեպքեր, որոնցից 12-ը զինծառայող են, 2-ը՝ քաղաքացիական անձ։ Ռազմական գործողությունների հետեւանքով սպանվել է 3 երեխա, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 231 զինծառայող եւ 80 քաղաքացիական անձ:
ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է բռնի տեղահանման ենթարկված անձանց վերաբերյալ տվյալների հավաքումը եւ նշված անձանց տուժող ճանաչելու, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների, դրանց ընթացքում կատարված ռազմական հանցագործությունների վերաբերյալ փաստահավաք գործընթացը։