2024-ին պետական բյուջեով Երեւանի մետրոպոլիտենին կհատկացվի 5,5 միլիարդ դրամ։
Ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ Երեւանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը հայտնել էր, որ պետք է հրատապ փոխել 32 անվազույգ եւ մոտ 200 միլիոն դրամի պահեստամաս։ Նա հայտարարել էր, որ դիմել են ՀՀ ֆինանսների նախարարություն, սակայն ստացել են մերժում։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել էր, որ 2024 թվականի պետական բյուջեի նախագծով բավական լուրջ գումարներ են հատկացվելու մետրոպոլիտենին: Ըստ նրա՝ դրանից 4 միլիարդ դրամը կծախսվի նոր` «Աջափնյակ» կայարանի կառուցման, իսկ 1,5 միլիարդ դրամը` վերանորոգումների համար։