Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հոկտեմբերի 31-ին ԱԺ-ում 2024 թվականի բյուջեի քննարկման ընթացքում հայտարարել է, որ Խորենացի փողոցի ՊԵԿ-ի շենքը հանձնվելու է Պետական գույքի կադաստրի կոմիտեին, իսկ ՊԵԿ-ը տեղափոխվելու է Աշտարակի խճուղի՝ ՊՆ նախկին շենք։ Նա նշել է, որ դրա համար 1,5 մլրդ դրամի կապիտալ ծախս է նախատեսված:
ՊԵԿ-ի նախագահը նշել է, որ Պետեկամուտների կոմիտեի շենքի տեղափոխումը Խորենացի փողոցից Աշտարակի խճուղի կիրականացվի 3 տարվա ընթացքում: