Փարիզում ոստիկանները կրակել են մի կնոջ վրա, որը սպառնում էր իրեն պայթեցնել մետրոպոլիտենում։
BFMTV-ն հայտնում է, որ կինը փաթաթված է եղել մահմեդական հագուստով եւ բացականչել է ահաբեկչությունն արդարացնող արտահայտություններ։ Ձերբակալման ժամանակ նա դիմադրել է եւ վիրավորվել որովայնից․ նրա մոտ ռումբ չի եղել։