Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հոկտեմբերի 31-ին հանդիպել է Եվրոպայի հրեական համայնքների ղեկավարների հետ։
Ըստ իսրայելական 12-րդ հեռուստաալիքի՝ Իսրայելի պատերազմի մասին խոսելիս նա նաեւ անդրադարձել է ամբողջ աշխարհում հակասեմականության մակարդակի բարձրացման տագնապալի միտումին։
«ՀԱՄԱՍ-ը, Ալ-Քաիդան եւ Իսլամական Պետությունը (ԴԱԻՇ) ցանկանում են բոլորիս ջնջել երկրի երեսից: Դա կսկսվի Իսրայելի հրեաներից, բայց դրանով չի ավարտվի: Հաջորդը Եվրոպան է, եւ դրա համար պայքարում ենք ամբողջ աշխարհի անունից»,- զգուշացրել է Իցհակ Հերցոգը: