«Արցախփոստ» ընկերության միջոցով կենսաթոշակ եւ նպաստ ստացող քաղաքացիներն առաջիկայում հնարավորություն կունենան 2023 թվականի սեպտեմբերի կենսաթոշակն ու նպաստը (բացառությամբ զինվորական կենսաթոշակի) ստանալ «Արցախբանկի» մասնաճյուղերից։
Դրա մասին հայտնել են Արցախի տեղեկատվական շտաբից: