ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է, որ Երասխի գործարանի նախագիծը շարունակվում է եւ իրագործման ընթացքում է, այն կկառուցվի մոտակա վայրում։
Քերոբյանը նշել է, որ մետաղաձուլական գործարանի կառուցման համար ներդրումներ են կատարում մասնավոր ընկերությունները, նրանք էլ որոշում են իրենց անելիքը։
«Մենք գործ ունենք մասնավոր ներդրումներ իրականացնող ընկերությունների հետ, եւ իրենք են որոշում իրենց հետագա անելիքը։ Հաշվի առնելով աշխարհագրական եւ տարածաշրջանային միջավայրը՝ փորձում ենք իրենց մաքսիմալ օգտակար լինել»,- նշել է նա լրագրողների հետ զրույցում: