Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Դոհայում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի արտգործնախարարը նոյեմբերի 1-ին կմեկնի Թուրքիա, որտեղ կքննարկի տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:
«Սպասվում է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն իրանցի գործընկերոջ հետ կքննարկի օրակարգում եղած տարածաշրջանային հարցերը, մասնավորապես՝ Պաղեստինի իրադարձությունները, ինչպես նաեւ մեր երկկողմ հարաբերությունները»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: