Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման պայմաններում ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումների սպառնալիքը մեծացել է։ Դրա մասին Սենատի հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյը։
ՀԴԲ-ի տնօրենը նշել է, որ ամբողջ տարվա ընթացքում ահաբեկչական սպառնալիքի մակարդակն առանց այդ էլ բավական բարձր էր։ Նրա համոզմամբ՝ Մերձավոր Արեւելքում շարունակվող պատերազմը բոլորովին այլ մակարդակի է բարձրացրել ամերիկացիների վրա հարձակումների վտանգը։
Ավելի վաղ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենը չէր բացառել Միացյալ Նահանգներում ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական գործողությունների հավանականությունը։