Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ անձնակազմի ռոտացիայի ավարտի մասին։
«Ավարտվում է խաղաղապահ զորախմբի անձնակազմի ռոտացիան, ինչպես նաեւ զենքի եւ ռազմական տեխնիկայի տեղափոխումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային վերանորոգման համար»,- ասված է ՌԴ պաշտպանական գերատեսչության տեղեկագրում։
ՌԴ ՊՆ-ն նշել է նաեւ, որ Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը եւ խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։