Չինաստանի պետական անվտանգության նախարարությունը հայտնել է, որ երկրում հարյուրավոր անօրինական օտարերկրյա եղանակային մոնիտորինգի կետեր են հայտնաբերել, որոնք լուրջ սպառնալիք են ազգային անվտանգության համար:
Չինաստանի իշխանությունները հայտնել են, որ նշված օբյեկտները իրական ժամանակի ռեժիմով եղանակային տվյալներ են փոխանցում արտասահման։ Դրանք հայտնաբերվել են երկրի ավելի քան 20 շրջաններում․ պարզվել է, որ եղանակային մոնիտորինգի կետերից մի քանիսը տեղադրված են զորամասերում եւ ռազմական արդյունաբերության ձեռնարկություններում: Դրանցից մի քանիսն էլ վերլուծում են բերքատվությունը ՉԺՀ-ի հիմնական հացահատիկային շրջաններում։