ՀՀ ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը հոկտեմբերի 30-31-ին Մոսկվայում «Միջազգային մաքսային ֆորում-2023»-ի շրջանակում հանդիպել է Իրանի մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ Ֆորոուդ Ասգարիի հետ։
Կողմերը քննարկել են մաքսային ոլորտում երկկողմ համագործակցության եւ գործընկերության օրակարգի մի շարք հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Իրան-Հայաստան նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակմանը, սահմանների համալիր կառավարմանը եւ մաքսային ոլորտում բարեփոխումների առանցքային ուղղություններին առնչվող հարցերի։
Միջոցառմանն ավանդաբար մասնակցում են նաեւ ԵԱՏՄ եւ ԱՊՀ անդամ պետությունների, ինչպես նաեւ մի շարք երկրների մաքսային ծառայությունների պատվիրակությունները։