Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ նոյեմբերի 3-4-ին Երեւանում ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ կանցկացվի Հոգեկան առողջության հայկական 4-րդ կոնգրեսը։
Միջոցառման մասնակիցները կծանոթանան հոգեկան առողջության ոլորտի առաջադեմ մոտեցումներին, կձեւավորվի մասնագիտական միջավայր, կխրախուսվի երիտասարդ մասնագետների հետաքրքրությունը գիտության նկատմամբ։
Կոնգրեսում կքննարկվեն տեղահանված անձանց հետ աշխատելու կարեւոր սկզբունքներն ու մարտավարությունը, կշոշափվի հոգեբանական աջակցության հիմնախնդիրը։
Գիտական զեկույցով հանդես կգա բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հոգեբույժ, hոգեթերապեւտ, նարկոլոգ, սեքսապաթոլոգ, կլինիկական հոգեբան Վլադիմիր Մենդելեւիչը։ Հոգեկան առողջության ոլորտում գիտական նորագույն ուսումնասիրությունների մասին զեկույցներ կներկայացնեն Հայաստանի հեղինակավոր հոգեթերապեւտներ, հոգեբաններ, նարկոլոգներ եւ հոգեբույժներ։