ՀՀ վարչապետի աշխատակազմի ֆինանսավորումը 2024-ին կավելանա 4.7 միլիարդ դրամով (11,7 միլիոն դոլար) եւ կլինի 24 միլիարդ 572 միլիոն դրամ (61,3 միլիոն դոլար)։
Դրա մասին Ազգային ժողովում հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմեն Խաչատրյանը։ Ըստ նրա՝ վարչապետի աշխատակազմի ֆինանսավորման ավելացումը պայմանավորված է ծրագրային ապահովումների եւ սարքավորումների ձեռքբերման մտադրությամբ։