Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ «3+3» բանակցություններին չմասնակցելը չի նշանակում խուսափել տարածաշրջանային խնդիրների լուծումից։
«Հույս ունենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը կստորագրվի Թբիլիսիում»,- Վրաստանի հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն։