Վերջին օրերին ամենաքննարկվողը Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանին աշխատանքից ազատելու թեման է։
Ֆեյսբուքում հայտնվող գրառումներից եւ մեկնաբանություններից շատ բան չի հասկացվում, բայց Եղիազարյանը՝ «Մեդիամաքսին» տված հարցազրույցով, ներկայացրել է եղելությունը։
Թանգարանի տնօրենը երկու անգամ հրավեր է ստանում Արգենտինայից եւ Ուրուգվայից՝ Թումանյանին նվիրված դասախոսություններ կարդալու, կրթական ծրագրեր իրականացնելու համար։
ԿԳՄՍՆ-ն արգելում է տնօրեին գնալ Լատինական Ամերիկա՝ «նպատակահարմար չէ» հիմնավորմամբ։ Այս տարվա սեպտեմբերին թանգարանի տնօրենը հրավիրողների ծախսով մեկնում է։ Երբ վերադառնում է Երեւան, նրան առաջարկում են ազատման դիմում գրել։
Սա պատմության համառոտագիրն է, բայց «Մեդիամաքսի» հրապարակման մեջ ամենակարեւորը ԿԳՄՍ նախարարության պարզաբանումն է, որն ավելի շատ զորամասային թղթակցություն է հիշեցնում. «…նա ինքնակամ մեկնել է երկրից՝ թողնելով թանգարանն առանց կառավարման եւ կոպտորեն խախտելով ՀՀ աշխատանքային օրենսդրությունը։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ օրենքով սահմանված կարգով նրա նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ»։
Այսինքն՝ առաջարկել են «добрый»-ով դիմում գրել ու գնալ։ Նման առաջարկներ տարբեր առիթներով ստանում են նաեւ այլ թանգարանների տնօրեններ, որոնց «Ալիք Մեդիան» կանդրադառնա առաջիկայում։
ԴԻՏԵՔ ՆԱԵՎԹումանյանը ձգտում էր ժողովուրդների խաղաղ համագործակցության |