Վրաստանի զբոսաշրջության վարչության տվյալներով՝ 2023 թվականի 9 ամսում Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է 3,3 միլիարդ դոլարի եկամուտ։ Սա ավելին է, քան երկիրն ունեցել է 2019 թվականի նույն ժամանակահատվածում մինչեւ կորոնավիրուսը։ Եկամուտները նախորդ տարվա համեմատ նույնպես աճել են:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը դեռ օգոստոսին հայտնել էր, որ 2019 թվականի համեմատ 2023-ի առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է 30 տոկոս աճ: Իսկ 2022-ի առաջին կիսամյակի համեմատ գրանցվել է 68 տոկոս աճ: