Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի՝ Արցախի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ «Արցախբանկ» ՓԲԸ-ն Արցախի կառավարության գանձապետական հաշիվներից գումար չի առգրավել։
«Սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունը, թե իբր կառավարության գանձապետական հաշիվներից «Արցախբանկ» ՓԲԸ-ն պարտքի դիմաց գումար է առգրավել, իրականությանը չի համապատասխանում»,– ասված է հաղորդագրությունում։ Արցախի կառավարության գանձապետական հաշիվներում եղած 3,1 միլիարդ դրամը սեպտեմբերի աշխատավարձային ֆոնդի (3,6 միլիարդ դրամ) համամասնությամբ ամբողջությամբ ուղղվել է աշխատավարձերի վճարմանը։