ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտնել է, որ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության տեխնիկական խնդիրը կլուծվի: Բանն այն, է, որ երբ ԴԱՀԿ-ը որեւիցե անձի բանկային հաշվում ընթացիկ գումարի վրա արգելանք է դնում, միաժամանակ արգելափակվում են նաեւ հաճախորդի մյուս բանկային հաշիվները:
Նախարարը նշել է, որ խնդիրը մասամբ լուծվել է հայաստանյան յոթ բանկերի հետ համագործակցությամբ: Ըստ նրա՝ բանկերի ծրագրային ապահովումը ներդաշնակեցվել է ԴԱՀԿ ծառայության հետ: Միեւնույն ժամանակ, սակայն, պարզվել է, որ ԴԱՀԿ-ի ծրագիրը թարմացման կարիք ունի։ Ծրագիրն արդիականացնելուց հետո տուգանքները վճարելիս հենց քաղաքացու գումարը փոխանցվի ԴԱՀԿ հաշվեհամարին, այդ թվում՝ տերմինալների միջոցով, նրա հաշիվները բոլոր մյուս բանկերում կբացվեն: