Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքն այս շաբաթ կայցելի Հայաստան եւ Ադրբեջան, որտեղ կհանդիպի գործընկերների հետ: Ըստ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի՝ նախարարը նոյեմբերի 3-ին կժամանի Երեւան, որտեղ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայցելի Լեռնային Ղարաբաղից փախստականների տեղավորման կենտրոն:
Նոյեմբերի 4-ին Բերբոքը կմեկնի Բաքու, որտեղ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կհանդիպի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: