Նոյեմբերի 1-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Չինաստանի խոշորագույն տնտեսական կենտրոն համարվող Ցինդաոյի (Qingdao) քաղաքային ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի նախագահ Վան Լյումինի գլխավորած պատվիրակության հետ։
Զրուցակիցները քննարկել են շինարարության, ադամանդագործության, տեխնոլոգիական տրանսֆերների, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Կողմերն անդրադարձել են նաեւ զբոսաշրջության ոլորտում հարաբերությունների խորացման, ինչպես նաեւ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ուղիղ չվերթերի իրականացմանն առնչվող հարցերի։