Եվրոպական միության երկրները մտադիր են այս տարի եւս կրճատել ռուսական բնական գազի ներկրումը՝ հասցնելով այն 40-45 միլիարդ խմ-ի։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը՝ էներգետիկ անվտանգության հարցերով ԱՄՆ-ԵՄ աշխատանքային խմբի հերթական հանդիպման արդյունքներն ամփոփելով։
Ըստ փաստաթղթի՝ ԵՄ-ն զգալիորեն նվազեցրել է իր կախվածությունը ռուսական հանածո վառելիքից, այդ թվում՝ աստիճանաբար կրճատելով նավթի ներմուծումը 90%-ով։ 2021-ին բնական գազի ներմուծումը կրճատվեց՝ հասնելով 155 միլիարդ խմ-ի, իսկ 2022-ին ռուսական գազի ծավալները հասցվեցին մինչեւ 80 միլիարդ խմ-ի։ 2023 թվականին, ինչպես եւ սպասվում էր, ներմուծման ծավալը կիջնի 40-45 մլրդ խմ-ի։
Նշվում է նաեւ, որ էներգետիկ անվտանգության հարցերով ԱՄՆ-ԵՄ աշխատանքային խմբի հանդիպմանը քննարկվել են Եվրոպա բնական գազի մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացման եւ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջեւ հեղուկ բնական գազի առեւտրի ընդլայնման հարցերը։
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է, որ Միացյալ Նահանգները Եվրոպա հեղուկ բնական գազի ամենամեծ մատակարարն է ներկայում։