ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի արտակարգ նիստում հայտարարել է, որ Իսրայելն իրավունք չունի ինքն իրեն պաշտպանելու, որովհետեւ բռնազավթիչ է։
Ըստ ՌԴ ներկայացուցչի՝ դա հաստատում է 2004 թվականին Արդարադատության միջազգային դատարանի ընդունած դատավճիռը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ճանաչում է Իսրայելի իրավունքը՝ ապահովելու իր անվտանգությունը։