Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճարի տրամադրումը երկարաձգվել է եւս երկու ամսով՝ նոյեմբեր-դեկտեմբերին:
Արդեն գործող կարգավորումներով սոցիալական աջակցության ամսական 300 հազար դրամի տրամադրումը զինծառայողների ընտանիքներին նախատեսված էր մինչեւ 2023-ի հոկտեմբերը ներառյալ։
Ներկա դրությամբ, դեռեւս 54 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների նկատմամբ «անհայտ բացակայող» ճանաչելու մասին դատական ակտեր չեն ընդունվել, եւ նոյեմբերի 1-ից նրանց աջակցության տրամադրումը պետք է դադարեցվեր:
54 ընտանիքի աջակցության գումարը 2023-ի նոյեմբեր-դեկտեմբերի համար 32 միլիոն 400 հազար ՀՀ դրամ է: