«Գազպրոմ Արմենիան» Արցախից բռնի տեղահանված 1300 ընտանիքի 100 հազարական դրամի չափով ֆինանսական օգնություն է տրամադրել:
Առաջին փուլով՝ կեցավայր վարձելու եւ կոմունալ ծախսերի համար փոխհատուցում էր տրամադրվել 600 ընտանիքի։
«Գազպրոմ Արմենիա»-ն 45 տեղահանված ընտանիքների կացարաններով եւ կենցաղային անհրաժեշտ պայմաններով ապահովելու համար արագ վերականգնել է իր հաշվեկշռում եղած «Կարին» հանգստյան տան ենթակառուցվածքները: