Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Քարվաճառում ձերբակալված եւ Ադրբեջանի բանտ տեղափոխված ԼՂ նախկին բնակիչ Մադաթ Բաբայանին կասկածում են այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» համար:
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ Բաբայանին ձերբակալել են այս տարվա սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում, այսպես կոչված, «հակաահաբեկչական միջոցառումների» ժամանակ։
Ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ՝ հարցաքննության ժամանակ նա խոստովանել է, որ մասնակցել է «Խոջալուի խաղաղ բնակչության ջարդերին»։