Թուրքիայի կենտրոնական բանկի նախագահ Հաֆիզե Գայե Էրքանը ներկայացրել է երկրի տնտեսության ներկա վիճակի մասին զեկույցը։
Նա նշել է, որ Կենտրոնական բանկը ճշգրտել է այս տարեվերջի միջին գնաճի կանխատեսումը, այն կհասնի 65 %-ի։
«2024 թվականին ակնկալում ենք 36 %, 2025 թվականին՝ 14 % գնաճ։ Մեր վերանայված նվազագույն եւ առավելագույն գնաճի միջակայքը 2023-ի համար 62-68% է, 2024-ի համար՝ 30-42%»,- նշել է Թուրքիայի կենտրոնական բանկի նախագահը։