Ադրբեջանում 2024-ին պաշտպանության եւ ազգային անվտանգության գծով ծախսերը կհասնեն 6 միլիարդ 421 միլիոն մանաթի, ինչը պետական բյուջեի ծախսերի 17,5%-ն է։
«Այս ցուցանիշը 366 միլիոն մանաթով կամ 6 %-ով գերազանցում է 2023 թվականի նույն ցուցանիշը»,- հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը։
Նա նշել է, որ դրամական միջոցները կուղղվեն ադրբեջանական բանակի մարտունակության, սահմանների անձեռնմխելիության ապահովմանը, զինծառայողների սոցիալական ապահովության եւ ծառայության պայմանների բարելավմանը: