Մոսկվան պատրաստ է մոտ ապագայում կազմակերպելու Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում:
Դրա մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, որ ռուսական կողմը ողջունում է ցանկացած շփում Երեւանի եւ Բաքվի միջեւ, որը կարող է նպաստել տարածաշրջանում լարվածության թուլացմանը՝ մասնավորապես մեկնաբանելով վերջերս Թբիլիսիում անցկացված Փաշինյան-Ասադով հանդիպումը։
Զախարովան հավելել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունները հարաբերությունների կարգավորման «ճանապարհային քարտեզ» են։